Միջազգային

Արևմտյան բանկերը մեկ տարում ավելի քան 800 մլն եվրո հարկ են վճարել Կրեմլին

Արևմտյան խոշորագույն բանկերը, որոնք մնացել են Ռուսաստանում, անցյալ տարի Կրեմլին վճարել են ավելի քան 800 միլիոն եվրո հարկ, ինչը չորս անգամ ավել է, քան մինչև պատերազմը, չնայած ռուսական ռիսկերը նվազագույնի հասցնելու խոստումներին: Այդ մասին հայտնում է «Financial Times» թերթը։

Ռուսաստանում ակտիվներ ունեցող եվրոպական յոթ խոշորագույն բանկերը՝ Raiffeisen Bank International-ը, UniCredit-ը, ING-ը, Commerzbank-ը, Deutsche Bank-ը, Intesa Sanpaolo-ն և OTP-ն, հաղորդել են 2023 թվականին ավելի քան 3 միլիարդ եվրոյի ընդհանուր շահույթի մասին: Այդ շահույթը եռապատկվել է 2021 թվականի ցուցանիշից և մասամբ ստացվել այն միջոցներից, որոնք բանկերը չեն կարող դուրս բերել երկրից։