Միջազգային

ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում

Ամերիկացի զինվորականները Կարմիր ծովի երկնքում ոչնչացրել են 5 անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Հարձակման փորձերը ձեռնարկվել են ապրիլի 28-ի գիշերը։