Միջազգային

«ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը բանակցություններում փոխզիջման չեն ձգտում». Եգիպտոսի վարչապետ

Իսրայելը և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չեն ձգտում հասնել փոխզիջումային լուծման Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում, ինչը լրջորեն բարդացնում է բանակցային գործընթացը: 

Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին՝ Էր Ռիադում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նստաշրջանի շրջանակներում: