Միջազգային

Ուկրաինան ռազմական ծախսերով մոտենում է Ռուսաստանին

 Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրլն դոլարի՝ 2022 թվականի համեմատ իրական արտահայտությամբ աճելով 6,8%-ով: Այդ մասին ասված է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ ապրիլի 22-ին հրապարակած զեկույցում: Սա 2009 թվականից ի վեր ամենակտրուկ աճն է։ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը ևս ավելացրել են իրենց ռազմական ծախսերը:

2023 թվականին ռազմական կարիքների համար Կիևի ծախսերը կազմել են Ռուսաստանի պաշտպանության ծախսերի 59%-ը։ Միևնույն ժամանակ, մեկ տարվա ընթացքում Ուկրաինան նույնպես ստացել է առնվազն 35 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որից 25,4 միլիարդը՝ ԱՄՆ-ից: Ընդհանուր առմամբ, այս օգնությունը և Ուկրաինայի սեփական ռազմական ծախսերը համարժեք էին Ռուսաստանի ռազմական ծախսերի մոտ 91%-ին: