Միջազգային

«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ

Ղազախստանի ԱԳՆ-ում հաստատել են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև Ալմաթիում բանակցություններ անցկացնելու ծրագրերը՝ նշելով, որ ղազախական միջնորդության մասին խոսք չի գնում:

«Իսկապես, նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք կապի մեջ ենք գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները բացառապես կողմերի միջև են։ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում։ Մենք միայն բարի կամքի ծառայություններ ենք մատուցում, այսպես կոչված, good office», - երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

Նա հավելել է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կհայտնի ավելի ուշ: