Միջազգային

«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի առավոտյան ժամանել է Սաուդյան Արաբիա։ 

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները շոշափելի առաջընթաց է նկատել Գազայում հումանիտար իրավիճակի բարելավման հարցում»․ ասել է Բլինքենը՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով ավելին անել: Ելույթ ունենալով Էր Ռիադում ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի նիստի բացմանը՝ Բլինքենը հայտարարել է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը մեղմելու ամենաարդյունավետ միջոցը հրադադարն է: Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Գազայում պատերազմի ընդլայնումը կանխելու համար:

Ակնկալվում է, որ Էր Ռիադում Բլինքենը կհանդիպի Սաուդյան բարձրաստիճան առաջնորդների հետ և ավելի լայն հանդիպում կունենա արաբական հինգ պետությունների՝ Քաթարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի գործընկերների հետ ՝ շարունակելու քննարկել Գազայի հետպատերազմական կառավարման հեռանկարները։