Միջազգային

Գերմանացիների մեծ մասը կողմ է պաշտպանական ծախսերի ավելացմանը

Անվտանգության հետ կապված փոփոխված իրավիճակի պայմաններում Գերմանիան և ՆԱՏՕ-ում նրա եվրոպական դաշնակիցները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը։ Նման դիրքորոշումը պաշտպանել է հարցման մասնակիցների 68%-ը, որն անցկացրել է «Forsa» հասարակական կարծիքի հետազոտության ինստիտուտը «միջազգային քաղաքականություն» (Internationale Politik) ամսագրի պատվերով: 

Պաշտպանական ծախսերի բարձրացմանը, ըստ այդ հարցմանը, դեմ է արտահայտվել հարցվածների 29%-ը։