Միջազգային

Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելոն կոռուպցիոն գործով դատապարտվել է 8 տարի 10 ամսվա ազատազրկման։ Չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, Բրազիլիայի գերագույն դատարանը պետության 73-ամյա նախկին ղեկավարին մեղավոր է ճանաչել կաշառակերության և փողերի լվացման մեջ։

Դատարանը ապացուցված է համարել, որ 2010-14թթ․, նախագահի պաշտոնը լքելուց հետո, Կոլոր դե Մելուն, ով սենատի անդամ էր, խոշոր կաշառք է վերցրել «Petrobras» կիսապետական ​​նավթային ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «BR Distribuidora» էներգետիկ ընկերությունից՝ պարգևատրման դիմաց պայմանագրեր կնքելու համար։