Միջազգային

Չինաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Չինաստանը, արևմտյան երկրների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, Հիրոսիմայում անցկացված Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից հետո պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետներին։ 

Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների, G7-ի համաժողովում կենտրոնական թեման ոչ միայն ուկրաիանական պատերազմն է եղել, այլև Արևմուտք-Չինաստան հարաբերությունները և դրանում ԵՄ դիրքավորումը։