Միջազգային

Պատերազմում Ռուսաստանի կորուստները 200 հազար են. Ուկրաինայի ԶՈւ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ պատերազմի արդյունքում Ռուսաստանի կորուստները գերազանցել են 200.000-ը։

Առավոտյան ուկրաինական հրամանատարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում 610 ռուս զինծառայող է զոհվել, և այդպիսով, ռուսական զորքի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 200․590։