Միջազգային

Լեհաստանը պառակտում է ՆԱՏՕ-ն

Այս շաբաթ Լեհաստանը խոստացավ, որ չորս ՄիԳ-29 կործանիչներ կուղարկի Ուկրաինա։ Դրանով Լեհաստանը դառնում է ՆԱՏՕ-ի առաջին անդամը, որը դա արել է, ինչը նշանակալի քայլ է Կիևի՝ Ռուսաստանի հարձակումներին դիմակայելու համար:

Վարշավան ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարքում առաջատար դիրքն է գրավել Կիևին ծանր սպառազինություն մատակարարելու հարցում: Հայտարարությունը, որ Լեհաստանը կուղարկի խորհրդային կործանիչներ, դաշինքի պարտավորություններից դուրս գալու քայլ է և կարող է ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների վրա՝ նույնն անելու համար: ՆԱՏՕ-ի մյուս երկրները դժկամությամբ են Կիև տանկեր ուղարկել, իսկ ԱՄՆ-ից արդեն հայտարարել են, որ Լեհաստանի քայլը չի ազդի ԱՄՆ որոշումների վրա։ Սպիտակ տունը հայտարարեց, որ կործանիչներ ուղարկելու՝ Լեհաստանի որոշումը «ինքնիշխան որոշում» է և նախագահ Ջո Բայդենի վրա չի ազդի «F-16» ուղարկելու որոշման հարցում:

ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաներն ավելի վաղ «CNN»-ին հայտնել են, որ F-16 կործանիչներն այս իրավիճակում գործածական չեն: Գերմանիան ամբողջությամբ բացառել է կործանիչների մատակարարումն Ուկրաինա: