Միջազգային

Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ։ Դեսպանատների վերաբացումը տեղի կունենա առաջիկա երկու ամսվա ընթացքում: Այդ մասին հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը։ 

Երկու երկրների հարաբերությունները խզվել էին դեռևս 2016թ., երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել մի շիա հոգևորական, որին հաջորդել էր հարձակում Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա։