Միջազգային

Ուկրաինացի ռազմական օդաչուները մարզվում են F-16 կործանիչների վարման համար

Առնվազն երկու ուկրաինացի օդաչու ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում և սիմուլյատորներով մարզվում Արիզոնայի Տուսոն քաղաքում գտնվող ռազմակայանում: NBC News-ը, վկայակոչելով երկու կոնգրեսականների, հայտնում է, որ այդ մարզումների նպատակն է գնահատել օդաչուների հմտությունները և հաշվարկել, թե որքան ժամանակ կպահանջվի ժամանակակից արևմտյան ինքնաթիռներով, մասնավորապես, F-16 կործանիչներով թռիչքների ուսուցման համար: 

Սպասվում է, որ արդեն մարտին ԱՄՆ կժամանի ևս 10 ուկրաինացի օդաչու։ Պաշտոնապես Վաշինգտոնը հավանություն չի տվել Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելուն։