Միջազգային

Թուրք սեյսմոլոգը ձերբակալվել է ատելություն սերմանելու կասկածանքով

Ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաֆիզիկայի պրոֆեսոր Ահմեթ Էրջանին՝ ատելություն սերմանելու կասկածանքով այն բանից հետո, երբ Twitter-ում գրառում է կատարել կանանց բռնաբարության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TGRT-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրջանը կալանավորվել է այն բանից հետո, երբ նա Twitter-ում գրառում է կատարել, որ երկրաշարժի գոտում կանայք բռնաբարվել են առաջին երկու օրերին՝ զինվորականների ուշ ժամանման պատճառով։

«Էրջանը ձերբակալվել է Մալաթիայի դատախազի հանձնարարությամբ՝ ատելություն հրահրելու գործի հետաքննության շրջանակներում»,- հայտնում է աղբյուրը։