Միջազգային

Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ին կլինի Ադրբեջանում

Փետրվարի 27-28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Բաքու այցի շրջանակներում Լավրովը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Զախարովան նշել է, որ նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի արտգործնախարարի և Ադրբեջանի նախագահի միջև։