Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարն արձագանքել է Պուտինի հայտարարություներին

Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է «Ստրատեգիական հարձակողական սպառազինություն-3» (ԴՍՆՎ) պայմանագրին ՌԴ մասնակցությունը դադարեցնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հայտարարել է, թե Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած պահի Մոսկվայի հետ խոսել սպառազինությունների սահմանափակումների մասին։ Ըստ նրա՝ ԴՍՆՎ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Ռուսաստանի որոշումը «հիասթափեցնող է և անպատասխանատու»։