Միջազգային

ԱՄՆ-ն Հունաստանին և Թուրքիային հորդորում է երկարամյա տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հունաստանին և Թուրքիային հորդորում է երկարամյա տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով, հաղորդում է Associated Press-ը:

«Հունաստանի և Թուրքիայի շահերից է բխում երկարամյա տարաձայնությունները լուծելու ուղիներ գտնելը։ Հորդորում եմ միակողմանի քայլեր չձեռնարկել և կոշտ հռետորաբանություն չկիրառել, որը կարող է բարդացնել իրավիճակը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բլինքենը, որն այս շաբաթվա սկզբին այցելել էր Թուրքիա, երեքշաբթի Աթենքում հանդիպել է նաև Հունաստանի իշխանությունների հետ: