Միջազգային

Ամերիկացի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող միջազգային կոնգրեսին

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին։ Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա է իրականացրել:

«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որն իր հարևան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա է գործադրել։ Չեմ մեկնելու, իսկ եթե Դուք պատրաստվում եք գնալ, խնդրում եմ, վերանայեք Ձեր որոշումը»,- գրել է Ռեյզմանը: