Միջազգային

Իրանը մեղադրում է Իսրայելին և խոստանում պատասխան գործողություններ

«Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման մեղավորն Իսրայելն է». «ISNA» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին.

«Ամեն անհրաժեշտության դեպքում Իրանն ունի բոլոր օրինական և անքակտելի իրավունքներն՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ արձագանքելու սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիքի կամ իրավախախտման», - ընդգծել է Իրավանին: