Միջազգային

Իսրայելը կարող է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառում իր երկրի կողմից Ուկրաինային «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման հնարավորությունը: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով հաղորդավարի համապատասխան հարցին՝ նա հայտարարել է. «Ես, իհարկե, քննարկում եմ այդ հարցը»:

Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային է փոխանցել Իսրայելում տեղակայված իր հրետանային պաշարների մի մասը, և հայտնել, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն ուղղված են նաև Ուկրաինայի պատերազմում օգտագործվող զինագործարանների ոչնչացմանը: