Միջազգային

«Հայաստանը հրաժարվում էր վերադարձնել իրեն չպատկանող տարածքները». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, սեպտեմբերյան միկրոպատերազմին և ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։ Եվ երբ սեպտեմբերյան դեպքերից հետո բռնության աճ եղավ, երկու կողմից մոտ 300 մարդ զոհվեց, մենք ստացանք ՀՀ խնդրանքը, ՀԱՊԿ գլխավոր խորհուրդը՝ փորձագետների հետ, մեկնեց Հայաստան և ՀԱՊԿ առաքելության՝ Հայաստանի սահմանին տեղակայման ծրագիր բերեց։ Այդ ծրագիրը վաղուց կար, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ, և արդեն Երևանում՝ ՀԱՊԿ խորհրդաժողովի շրջանակներում, այդ փաթեթը պատրաստ էր, բայց հայկական կողմը հրաժարվեց՝ նշելով, որ իրենց այդ որոշումը պետք է, եթե այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան բոլորը չէ, որ պատրաստ էին համաձայնվել, և ոչ թե մեկին աջակցելու կամ մյուսին պաշտպանելու համար, այլ որովհետև ողջ այդ ղարաբաղյան պատմությունը տասնամյակների պատմություն է, երբ Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները։ Հետո ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում։ 

Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։ Հիմա և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրել են փաստաթուղթ, որ պատրաստ են խաղաղության համաձայնագիր կնքել՝ ըստ Ալմա-Աթայի փաստաթղթի, որոնց սահմանները անցնելու են ԽՍՀՄ սահմաններով։ Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Որ ՀԱՊԿ-ը պատրաստել է փաստաթուղթ, շատ կարևոր առաջընթաց է, և եթե կողմերը հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 2-3 օրում կյանքի կոչվել»։