Միջազգային

ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն գազի ընդհանուր շուկան

ԵԱՏՄ երկրների վարչապետները գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագծի նախապատրաստումը կքննարկեն Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 2-3-ը՝ Ալմաթիում, առկա ձևաչափով։

Հաղորդվում է նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման, արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման վերաբերյալ միութենական երկրների համատեղ նախագծի իրականացման առաջարկությունների մասին:

 

Հետևեք մեզ Telegram-ում։