Միջազգային

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Լոնդոն

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն․ այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։

Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նախարարները մտքեր կփոխանակեն նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։