Միջազգային

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի Բաքու

«Ուրախ եմ ներկայացնել ԵԱՀԿ մշտական վեհաժողովի աշխատանքները Ժնևի միջազգային բանակցությունների (GID) հարթակում։ Օգտակար հանդիպումներ ունեցա ռուսական կողմի և Վրաստանի դեսպանի հետ։ Լքում եմ անձրևոտ Վիեննան՝ Բաքվում կարևոր հանդիպումներ ունենալու համար»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։