Միջազգային

«Հույս կա, որ ի վերջո հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև»․ Պուտին

Հույս կա, որ ի վերջո հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ներկայացնում է TACC գործակալությունը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքը խնդիրներ ունի, սակայն այն օգնում է ապահովել անդամ երկրների ինքնիշխանության պաշտպանությունը։

«Իհարկե, մենք տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլև խնդիրներ։ Բայց, այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի գործնական արդյունքների, օգնում է պաշտպանել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Բացի այդ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ ժամանակակից սպառազինության որոշմանը։

Անդրադառնալով Աֆղանստանին, ՌԴ նախագահը շեշտել է, որ իրավիճակը շարունակում է ծանր մնալ, զինյալների ներթափանցման հավանականությունը ՀԱՊԿ երկրների տարածքներ մեծ է։

Риа Новости-ի փոխանցմամբ էլ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը։

«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետ Փաշինյանի հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը: