Միջազգային

Իրանն ուրանի հարստացումը հասցրել է մինչև 60%

Իրանն սկսել է մինչև 60% ուրանի հարստացումը Ֆորդոյի միջուկային համալիրում։ Այդ մասին հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։

ISNA-ի հաղորդմամբ՝ ի պատասխան Ատոմային էներգիայի կազմակերպության որոշման՝ Ֆորդո համալիրում Իրանն սկսել է մինչև 60% հարստացված ուրանի արդյունահանումը, որը երկուշաբթի առավոտյան հասել է կայուն փուլի: