Միջազգային

Թրամփը դատի է տվել CNN-ին և 475 մլն դոլար փոխհատուցում պահանջել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել CNN-ին և 475 մլն դոլար փոխհատուցում պահանջել։ ԱՄՆ նախկին նախագահը պնդում է, որ լրատվական ցանցն իր դեմ զրպարտության և վիրավորանքների արշավ է ծավալել՝ վախենալով, որ նա առաջադրվելու է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ վերընտրվելու հեռանկարով:

Թրամփի հայցադիմումում ասված է, որ հեռուստաալիքը նրան զրպարտչական պիտակներ է կպցրել, ինչպիսիք են «ռասիստը, «ռուսական լակեյը», «խռովարարը» և «Հիտլերը»: