Միջազգային

«Անթույլատրելի է Հունաստանի զինումը ԱՄՆ-ի կողմից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անթույլատրելի է համարել Միացյալ Նահանգների կողմից հունական Լեսբոս և Քիոս կղզիների սպառազինումը։

«Մենք ԱՄՆ-ի և Հունաստանի համար անհրաժեշտ զգուշացումներ ենք արել ԱԳՆ միջոցով։ Մեր վերջին նամակը ՄԱԿ-ին ուղարկել ենք սեպտեմբերի 17-ին։ Իրավական տեսանկյունից դրանք ապառազմականացված կղզիներ են ու, Լոզանի պայմանագրի համաձայն, հատուկ կարգավիճակ ունեն»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից այդ կղզիներ մեծ քանակությամբ զենք, զինամթերք և հանդերձանք ուղարկելը: Էրդողանը նաև քննադատել է ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի հունական համայնքին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկումը։

«Բոլորը պետք է իմանան, որ այդ վերջին քայլն անպատասխան չի մնա, և բոլոր նախազգուշական միջոցները կձեռնարկվեն կիպրոսցի թուրքերի անվտանգության համար»,-հայտարարել Է Էրդողանը: