Միջազգային

Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի ռեժիմի փոփոխության. Իրանի ԱԳՆ

Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխության։ Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Նրա խոսքով՝ «երկրում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում»։

Աբդոլահյանը համոզված է, որ շատ բողոքներ արտասահմանյան զլմ-ների և արտաքին քարոզչության արդյունք են. «Մի խաղացեք իրանցի ժողովրդի հույզերի վրա»,- ասել է նախարարը։ Աբդոլահյանը հավաստիացրել է, որ Մախսա Ամինիի մահը «լրջորեն հետաքննվում է»՝ հիշեցնելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին անձամբ է զանգահարել մահացածի ընտանիքին:

«Իրանցիները զգացմունքային մարդիկ են, և միջադեպից հետո առաջին ժամերին նրանք խաղաղ բողոքում էին, և այժմ բոլորը սպասում են, թե երբ կավարտվի հետաքննությունը»,- շարունակել է նախարարը: