Միջազգային

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան նոր նախագահ ունի

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահի ընտրություններում հաղթել է ակադեմիկոս Գենադի Կրասնիկովը: Այս մասին ТАСС-ին հայտնել է հաշվիչ հանձնաժողովի աղբյուրը։ Կրասնիկովը, ըստ աղբյուրի, հավաքել է ավելի քան 800 ձայն, Մարկովիչը՝ ավելի քան 300: Պաշտոնական հաստատում սրան դեռ չի տրվել։

Կրասնիկովը ղեկավարում է մոլեկուլային էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտը, որը ՌԴ կառավարության կարգադրությամբ սահմանվել է որպես Ռուսաստանի առաջնային տեխնոլոգիական ուղղության գլխավոր ձեռնարկություն: