Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի և Սիրիայի բանակցությունների գաղափարը

ԱԳ փոխնախարար Բոգդանովը ողջունել է Ասադի հետ հանդիպելու՝ Էրդողանի պատրաստակամությունը։  «Մոսկվան աջակցում է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման գաղափարը և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է իր հարթակը տրամադրել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Կարծում ենք՝ հանդիպումը օգտակար կլիներ։ Խոսքը շփումների հաստատման մասին է, առայժմ զինվորականների և հատուկ ծառայությունների գծով են նման շփումներ եղել։ Մենք դրան աջակցում ենք, խրախուսում, որպեսզի հանդիպեն, ընդհանուր հայտարարներ գտնեն»,-ասել է Բոգդանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա ընդգծել է, որ Մոսկվան «կողմ է Անկարայի և Դամասկոսի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես դա տեղի է ունենում տարածաշրջանի այլ երկրների հետ»։