Միջազգային

Էրդողանն ու Բաշար Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ։ Այդ մասին տեղեկություն է տարածել «Türkiyə» պարբերականը:

Պարբերականը հայտնում է, որ նման առաջարկով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Սոչիում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Պարբերականը պնդում է, որ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ բանակցությունների համար «դեռ շատ վաղ է»։ Այդուհանդերձ, նշվում է, որ Էրդողանի և Ասադի հնարավոր բանակցությունները կարող են կայանալ հեռախոսով։