Միջազգային

Լոնդոնում սկսվել է Էլիզաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վեստմինստերյան աբբայությունում սկսվել Է Էլիզաբեթ II-ի պաշտոնական հուղարկավորության արարողությունը։ 

Թափորի ընթացքում դագաղը Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին տեղափոխվել է Վեստմինստերյան աբբայություն, որտեղ ներկա պահին սկսվել է թագուհու հոգեհանգիստը: Եկեղեցական արարողությունից հետո կհայտարարվի համազգային լռության րոպե, որը կտևի երկու րոպե: Ծառայությունը վարում է Վեստմինստերյան աբբայության դեկան Ջոն Հոլը։