Միջազգային

Տաջիկստանը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստում, կոչ է արել դիվանագիտական միջոցներով շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ 

Նշվում է, որ վարչապետը հանդիպմանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։ Ռասուլզոդան հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սրման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այժմ «կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրումը և խնդիրների լուծման ուղիները հնարավորինս արագ քաղաքական ու դիվանագիտական ​​հուն վերադարձնել»։