Միջազգային

Բորելը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությամբ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի հետ սահմանին առաջացած լարվածությունը։

Բորելը մտահոգություն է հայտնել առաջացած լարվածության կապակցությամբ և նշել, որ կարևոր է շարունակել բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտադիր է սեպտեմբերի 14-ին այցելել տարածաշրջան։