Միջազգային

Զելենսկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագծեր է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին։

Այս մասին ասվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի կայքում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել փետրվարի 4-ին։ Մայիսի վերջին Գերագույն ռադան 90 օրով, այսինքն՝ մինչև օգոստոսի 23-ը երկարաձգել էր երկրում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը։