Միջազգային

Թուրքիան կրկին առաջարկել է Հայաստանի հետ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում. «Риа Новости»

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Այդ մասին հայտնել է ռուսական «Риа Новости» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Հիշեցնենք, ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումները մինչ օրս տեղի են ունեցել միայն Մոսկվայում և Վիեննայում։