Միջազգային

Մեքսիկայում 8 մարդ է զոհվել նավի խորտակման հետևանքով

Առնվազն 8 մարդ է զոհվել Մեքսիկայի հյուսիս-արևմտյան Սոնորա նահանգի ափերի մոտ փոքր նավակի շրջվելու հետևանքով։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատակիցներին հաջողվել է փրկել 11 մարդու։

Մեկ անհետ կորածի որոնողական աշխատանքներ են տարվում։