Միջազգային

Նիգերիայում ահաբեկիչները մարդատար գնացք են պայթեցրել

Նիգերիայում ահաբեկիչները մարդատար գնացք են պայթեցրել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է This Day թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի երկաթուղիների կորպորացիայի տնօրեն Ֆիդետ Օկիրիային։

Հրատարակության տվյալներով՝ Աբուջա-Կադունա երթուղու՝ 970 մարդ տեղափոխող գնացքում պայթյուն է տեղի ունեցել։ Բացի այդ՝ բազմաթիվ ուղևորներ պատանդ են վերցվել։ Նախնական տեղեկություններով՝ վագոններից մեկում ինքնաշեն պայթուցիկ է եղել տեղադրված։

Պայթյունի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, վնասվել է մի քանի վագոն։