Միջազգային

Մալայզիան և Վիետնամը դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մալայզիան և Վիետնամը չեն աջակցել հակառուսական պատժամիջոցներին և պայմանավորվել են՝ չեզոքություն պահպանել ուկրաինական ճգնաժամի հարցում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը՝ Հանոյ այցի ավարտից հետո։

«Մենք քննարկել ենք ռուս-ուկրաինական հակամարտությունը և պայմանավորվել ենք, որ Մալայզիան և Վիետնամը չեզոք կմնան այս հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. «Չենք աջակցում միակողմանի պատժամիջոցներին, մենք ճանաչում ենք այն սահմանափակումները, որոնք կարող է սահմանել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- ընդգծել է Իսմայիլ Սաբրին։

Վարչապետն ասել է, որ Մալայզիան և Վիետնամը «չեն աջակցում ինքնիշխան պետության դեմ նման ագրեսիային»՝ ընդգծելով, որ իրենց դիրքորոշումը չմիջամտելն է. «Մենք հույս ունենք, որ ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական ​​լուծում կունենա»,- եզրափակել է նախարարների կաբինետի ղեկավարը։