Միջազգային

Ռուսաստանը Ուկրաինային ուղիղ բանակցությունների կոչ է արել

«Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները վերսկսման դեպքում, ամենայն հավանականությամբ, կլինեն ուղիղ՝ առանց միջնորդների։ Դա լավագույն տարբերակը կլիներ»․ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անցյալ տարի ուկրաինական կողմի հետ բանակցություններն ուղղակի են եղել։

«Մինչ այժմ մենք ուղիղ շփվել ենք ուկրաինացիների հետ՝ դրա համար օգտագործելով այն հարթակները, որոնք սիրով տրամադրվել են մեզ, ինչը մենք շատ ենք գնահատում։ Անցյալ տարվա փետրվար-ապրիլին ռուս-ուկրաինական երկխոսության երեք փուլ տեղի ունեցավ Բելառուսում, մեկը՝ Թուրքիայում։ Այնուհետ գրեթե ամենօրյա շփումներն իրականացվել են տեսակապի միջոցով»,- հավելել է Պոլիշչուկը։