Միջազգային

ԱՄՆ-ն 1250 տանկ և զրահամեքենա է տեղափոխել Լեհաստան ու բալթյան երկրներ

Հունվարի սկզբին մոտ 1250 ամերիկյան տանկ և զրահամեքենա է ժամանում հոլանդական Ֆլիսինգեն նավահանգիստ՝ Լեհաստան և Մերձբալթյան երկրներ հետագա պլանային ուղարկման համար։ 

Արևելյան Եվրոպա են տեղափոխվում, մասնավորապես, առաջին հեծելազորային դիվիզիայի երկրորդ բրիգադի «Abrams M1» և «Bradley» ՀՄՄ զրահամեքենաները, որոնք տեղակայված են Տեխասի Ֆորտ Հուդ քաղաքում:

Այդ փոխադրումն իրականացվում է դաշինքի արևելյան թևում ՆԱՏՕ-ի մարտական խմբերի պլանային ուժեղացման շրջանակներում, որոնցից երեքը տեղակայված են բալթյան երկրներում, մեկական՝ Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում: