Միջազգային

Ուկրաինան ԵՄ-ից 2.5 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն է ստացել

Ուկրաինայի իշխանությունները ևս 2,5 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն են ստացել Եվրամիությունից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն։

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիրը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով՝ ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ շահավետ պայմաններով վարկերի տեսքով։