Մամուլ

Տհաճ միջադեպ՝ պատգամավորի մասնակցությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ: Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, և հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով: Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները:
Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ: Մեզ չհաջողվեց Խաչատրյանի հետ զրուցել»: