Տեխնէ

Tesla սկսել է Էլեկտրական բեռնատարների սերիական արտադրություն

CNet հրատարակության հաղորդմամբ՝ Tesla-ն բացել է Semi բեռնատարի գնման նախնական պատվերների հավաքածուն։ 

Լրագրողները նկատել են, որ Իլոն Մասկի ընկերությունը թույլ է տվել բոլորին՝ նախապես պատվիրել Tesla Semi էլեկտրական բեռնատարը։ Բեռնատար գնելու հերթագրման համար անհրաժեշտ է 20 հազար դոլարի կանխավճար կատարել։ Մի քանի տրանսպորտային միջոց պատվիրելիս յուրաքանչյուր բեռնատարի համար պետք է վճարել 20 հազար դոլար։ Ընկերությունը չի նշում, թե երբ Tesla Semi-ն հասանելի կլինի գնման համար:

Մեկ «Տեսլա» բեռնատարի արժեքը կկազմի 150 հազար դոլար։