Տեխնէ

2030 թվականին Hyundai-ն և Uber-ը թռչող մեքենաներ կարտադրեն

«Hyundai»-ն, որը «Uber»-ի հետ միասին թռչող տաքսի է մշակում, ակնկալում է, որ մինչև տասնամյակի վերջը քաղաքներում կհայտնվեն էլեկտրական թռչող մեքենաներ: «Քաղաքային օդային շարժունակությունը մեծ հնարավորություն կտա՝ թեթևացնել գերբեռնվածությունը քաղաքներում, օգնել արտանետումները նվազեցնելուն՝ լինի դա ներքաղաքային, թե միջքաղաքային տեղաշարժերի պարագայում», - Motor Manufacturers and Traders ընկերության համաժողովում ասել է Քոուլը:

Նա նաև ասել է, որ Hyundai-ն ներկայումս ներդրումներ է կատարում թռչող մեքենաների զարգացման մեջ. «Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեիք, թե արդյո՞ք երբևէ թռչող մեքենաներ կտեսնեմ իմ կյանքի ընթացքում, ես չէի հավատա դրան։ Բայց դա մեր տեսլականի մի մասն է՝ առաջարկել շարժունակության նորարարական, խելացի լուծումներ»:

Կորեական արտադրողը 2020 թվականին Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում (CES) ներկայացրել է թռչող մեքենայի լայնածավալ մոդելը, որը մշակում է Uber-ի հետ: Ստեղծվելով որպես ընկերության Urban Air Mobility (UAM) ծրագրերի մի մաս, eVTOL-ը` էլեկտրական ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող մեքենան, ստացել է S-A1 անվանումը: Ներքաղաքային և միջքաղաքային կարճ թռիչքների համար նախատեսված մեքենան պլանավորվում է կառուցել թեթև ածխածնային կոմպոզիտային նյութերից։ Այն կտեղավորի հինգ մարդ՝ ներառյալ օդաչուին:

Hyundai-ն այն բազմաթիվ ընկերություններից մեկն է, որը մշակում է օդաչուավոր eVTOL-ներ: Գերմանական Lilium օդային տաքսի-ընկերությունը 2017 թվականին հաջողությամբ փորձարկել է հինգ տեղանոց էլեկտրական թռչող տաքսի, իսկ ԱՄՆ օդատիեզերական Boeing ընկերությունը 2019 թվականին ցուցադրեց ինքնակառավարվող մարդատար ԱԹՍ-ի աշխատանքային նախատիպը։ Մինչ Քոուլը կարծում է, որ մինչև 2030 թվականը մեծ քաղաքներում կտեսնենք թռչող մեքենաներ, մյուսներն ավելի լավատես են: Lilium-ն ակնկալում է մինչև 2025 թվականը մի շարք քաղաքներում գործարկել ամբողջովին էլեկտրական օդային տաքսի-ծառայություն, մինչդեռ Uber-ը պլանավորում է 2023 թվականին հավելվածների վրա գործարկել Uber Air թռչող տաքսիների ծառայություն: