Սպորտ

«Քրիսթալ Փելասը» տանը ջախջախում է «Մանչեսթր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում հյուրընկալվել է «Քրիսթալ Փելասին»։ Անակնկալը ընթացք ստացած խաղում տան տերերը ջախջախել են մանկունիական ակումբին՝ 4-0։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ է դարձել Մայքլ Օլիսը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Ժան Ֆիլիպ Մաետան և Տիրիկ Միտչելը։

Էրիկ տեն Հագի սաները 35 խաղից հետո 54 միավորով մնացին 8-րդ տեղում՝ 6 միավորով զիջելով Լոնդոնի «Տոտենհեմին»: «Քրիսթալ Փելասը» 36 խաղից հետո 43 միավորով 14-րդն է: