Սպորտ

Լեո Մեսսիի հեթ-տրիկը օգնում է Արգենտինայի հաղթել խոշոր հաշվով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արգենտինայի հավաքականն այսօր` մարտի 29-ին, ընկերական հանդիպում անցկացրեց Կյուրասայոյի ընտրանու հետ։ Արգենտինացիները հաղթեցին խոշոր՝ 7-0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, աչքի ընկան նաև իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան (11մ.) և իսպանական «Սևիլիայի» պաշտպան Գոնսալո Մոնտիելը:

Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում խփել է իր 100-րդ, 101-րդ և 102-րդ գոլը՝ դառնալով պատմության երրորդ ֆուտբոլիստը, որը 100+ գոլ է խփում ազգային թիմի կազմում: