Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդը» կիրականացնի Հոլոնդիայի առաջնության ամենամեծ ֆուտբոլային գործարքը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կիրականացնի Հոլանդիայի ֆուտբոլի առաջնության ամենամեծ տրանսֆերը։ Անգլիական ակումբը, ըստ աղբյուրի, գործարքը համաձայնեցրել է բրազիլացի վինգեր Անթոնիի մասով։ 

Գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 100 մլն եվրո։ Սպասվում է, որ այդ գումարից 95 մլն եվրոն «Այաքսը» կստանա միանվագ, իսկ մնացած 5 մլն եվրոն` հավելավճարների տեսքով։ Բրազիլացի հարձակվողը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափաով։

Այժմ երկու ակումբները քննարկում են գործարքի վերջին մանրամասները, իսկ կողմերի իրավաբանները ստուգում են այն ավարտին հասցնելու համար նախատեսված փաստաթղթերը։

Նշենք, որ Անթոնին «Այաքսի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 82 խաղում դառնալով 24 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։