Սպորտ

Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները արդեն նվաճել են երկու ոսկե մեդալ

Լեհական Ռաշին քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում այսօր գերազանց մրցելույթներ է ունեցել ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան)։

Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում նվաճելով 3 ոսկե մեդալ․ պոկում վարժություն՝ 73կգ, հրում վարժություն՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։

Հիշեցնենք, որ երեկ Միքայել Չոլակյանի  (49 կգ) ևս հաջողվել էր մասնակցել ու նվաճել ոսկե մեդալ՝ երկամարտում ցույց տալով 182 կգ արդյունք: